Կուրմանբեկ Բակիեւ. «Ժամանակն է վերանայել արեւմտյան ոճի ժողովրդավարությունը Ղրղըզստանում»

Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը այսօր հայտարարել է, թե ժամանակն է վերանայել արեւմտյան ոճի ժողովրդավարությունը իր երկրում:

Ելույթ ունենալով մայրաքաղաք Բիշքեկում ոչ պաշտոնական ժողովրդական հավաքի ժամանակ` Բակիեւը ասել է, թե ընտրությունների եւ մարդու անհատական իրավունքների վրա հիմնված ժողովրդավարությունը կարող է այլեւս հարմար չլինել Ղրղըզստանին:

Նա կարծիք է հայտնել, թե իր երկրի ավանդույթներին կարող է ավելի շատ համապատասխանել «խորհրդակցական ժողովրդավարությունը», որը ենթադրում է երկխոսություն ազդեցիկ սոցիալական խմբերի հետ:

Ղրղըզստանի ընդդիմությունը պարբերաբար բողոքի ակցիաներ է անցկացնում նախագահ Բակիեւի հրաժարականի պահանջով: Վերջին նման ակցիաները, որոնք տեղի են ունեցել Բիշքեկում եւ հարավային Օշ քաղաքում, ավարտվել են ոստիկանության եւ ցուցարարների բախումներով ու տասնյակ ձերբակալություններով: