Ջորջ Բուշը եւ Բիլ Քլինթոնը կայցելեն Հայիթի

Միացյալ Նահանգների նախկին նախագահներ Ջորջ Բուշ-կրտսերն ու Բիլ Քլինթոնը այսօր այցելելու են Հայիթի, որտեղ այս տարվա հունվարի 12-ին ավերիչ երկրաշարժ էր տեղի ունեցել:

Նախկին նախագահները գործող նախագահ Բարաք Օբամայի հանձնարարությամբ Հայիթիին օգնություն ցուցաբերելու եւ միջոցներ հանգանակելու առաքելություն են իրականացնում: