Միացյալ Նահանգների Կոնգրեսը կողմ է քվեարկել երկրի նախագահ Բարաք Օբամայի առաջարկած առողջապահական բարեփոխումներին:
Դեմոկրատների պնդմամբ` բարեփոխումների արդյունքում առողջապահությունը ավելի հասանելի կդառնա մարդկանց համար, եւ կսահմանափակվի առողջապահական ապահովագրությամբ զբաղվող ընկերությունների շահույթը:
Նախաձեռնությանը ընդդիմացող հանրապետականների մեկնաբանությամբ, սակայն, այս բարեփոխումները ձեւավորվել են սոցիալիստական սկզբունքների հիման վրա:
Կոնգրեսում մինչեւ ուշ գիշեր հարցի քննարկման ընթացքում շենքի մատույցներում հավաքված շուրջ 300 մարդ բողոքի ակցիա էր անցկացնում ընդդեմ բարեփոխումների նախագծի: Նրանց կարծիքով` այս բարեփոխումները կվատթարացնեն բժշկական ծառայության մակարդակը երկրում: