Հռոմի պապը ներողություն է հայցել

Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապը այսօր ներողություն է հայցել իռլանդացի կաթոլիկ որոշ հոգեւորականների կողմից ժամանակին կատարված մանկապղծության համար։

Պապը հայտարարել է, որ Վատիկանը մտադիր է հետաքննել այդ սկանդալին վերաբերող բոլոր փաստաթղթերը։

Վերջին շաբաթների ընթացքում Վատիկանը ստիպված է եղել պաշտոնապես ափսոսանք հայտնել ոչ միայն Իռլանդիայում, այլեւ Գերմանիայում, Ավստրիայում եւ Հոլանդիայում բացահայտված նմանօրինակ հանցանքների համար։