Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման տեսագրված ուղերձով դիմել է Իրանի ժողովրդին

Բարաք Օբաման իր ուղերձում հավաստիացնում է, որ ԱՄՆ-ի նպատակը իրանցիների համար բարենպաստ ապագա ապահովելն է՝ չնայած Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ առկա տարաձայնություններին:

Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է ավելի շատ իրանցի ուսանողների ներգրավել՝ փոխանակման ծրագրերով ԱՄՆ-ի ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու համար:

Օբաման նաեւ հայտնել է, որ Միացյալ Նահանգները օժանդակելու են Իրանում ինտերնետ տեխնոլոգիաների զարգացմանը: