Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ) Հայաստանի իշխանություններին հորդորում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հրապարակային քննություն իրականացնել:
Կոմիտեն ուրբաթ օրը հրապարակել է 2008 թվականի մարտին Հայաստան կատարած իր հատուկ այցի վերաբերյալ զեկույցը` Հայաստանի կառավարության պատասխանի հետ միասին: Երկու փաստաթղթերն էլ, ինչպես ասված է Հայաստանում Եվրախորհրդի տեղեկատվական գրասենյակի հաղորդագրությունում, հրապարակվել են Հայաստանի իշխանությունների առաջարկությամբ։
«Այցի հիմնական նպատակն էր ուսումնասիրել 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հետեւած իրադարձությունների հետ կապված ազատազրկված անձանց նկատմամբ վերաբերմունքը», - ասված է հաղորդագրությունում: - «Պատվիրակությունը առանձին հարցազրույցներ անցկացրեց հետընտրական իրադարձություններին առնչվող մեղադրանքներով կալանքի տակ պահվող անձանց հիմնական մասի հետ։ Գործնականում բոլոր անձինք, ովքեր կալանավորվել էին 2008 թվականի մարտի 1-ին, հայտարարել են, որ իրենց նկատմամբ ֆիզիկական վատ վերաբերմունք է ցուցաբերվել իրենց ձերբակալության պահին, նույնիսկ եթե իրենք ակնհայտ դիմադրություն չէին ցուցաբերում։ Պատվիրակությունը նաեւ մի քանի հայտարարություններ էր ստացել` կապված ոստիկանական հարցաքննման ժամանակ վատ վերաբերմունքի ցուցաբերման հետ»։
Կոմիտեի ներկայացուցիչները հարցազրույցներ են անցկացրել ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ յոթ տասնյակ կողմնակիցների հետ, որոնք տվյալ ժամանակաշրջանում գտնվել են անազատության մեջ:
Հարցաքննությունների ժամանակ վատ վերաբերմունքից դժգոհողները հայտնել են, որ իրենց ապտակել են, հարվածել բռունցքներով, մահակներով` ցուցմունքներ կամ այլ անձանց մասին տեղեկատվություն կորզելու նպատակով: Ըստ զեկույցի, ազատազրկվածներից ոմանց վրա առկա էին նրանց պնդումներին համապատասխանող ֆիզիկական հետքեր:
Ծավալուն զեկույցում Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն ընդգծում է, որ իշխանությունները պետք է ի վերջո «հստակեցնեն իրավապահ մարմինների բոլոր աշխատակիցների համար, որ անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ վատ վերաբերմունքը ապօրինի է եւ կարժանանա խիստ վերաբերմունքի` քրեական հետապնդման ձեւով»:
Հայաստանի կառավարությունը իր պատասխանում, որը նույն օրը հրապարակել է Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն, հերքել է խոշտանգումների վերաբերյալ պնդումները` վստահեցնելով, թե ոստիկանությունը նման բողոքներ չի ստացել 2008 թվականի ութ ամիսներին»:
ԽԿԿ-ն, այդուհանդերձ, պնդում է, որ Հայաստանի իշխանությունները դեռ ունեն անելիք անցյալում իրենց ստանձնած` ոստիկանության կողմից բռնությունը բացառելու պարտավորությունը կատարելու համար:
Եվրախորհրդի կոմիտեն նաեւ կասկածի տակ է առնում իշխանությունների կողմից 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների հետաքննության արժանահավատությունը, ընդգծելով, որ այն պետք է պարզի` «արդյո՞ք ոստիկանության կողմից ուժի կիրառումը իրավաչափ էր, անխուսափելի եւ ցուցարարների ներկայացրած վտանգի աստիճանին համաչափ»:
Ըստ զեկույցի` իշխանությունները պետք է նաեւ բացատրեն, թե «ինչպե՞ս եւ ինչո՞ւ սպանվեցին մարդիկ եւ վիրավորվեցին այլոք»: Հարցը անպատասխան է մնում, եւ ոչ ոք դեռ պատասխանատվության չի ենթարկվել մարտիմեկյան դեպքերի հետեւանքով տասը անձանց մահվան կապակցությամբ:
Այդ առնչությամբ Հայաստանի կառավարությունը պատասխանել է. - «Մարտի 1-ի իրադարձությունների քննության արդյունքները եւ իրավական գնահատականը կարող է տրվել միայն այդ դեպքերի առնչությամբ քրեական ընթացակարգերի ավարտից հետո»: Կառավարությունը նաեւ մանրամասն տեղեկատվություն է տրամադրել արցունքաբեր գազի, ռետինե փամփուշտների եւ այլ հատուկ միջոցների վերաբերյալ, որոնք օգտագործվել են ցուցարարների դեմ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ:
Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն ընդգծում է, որ «հաշվի առնելով 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների լրջությունը` հրապարակային քննությունը պատշաճ կլիներ»:
«ԽԿԿ-ն հանձնարարականներ է մշակել, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետաքննությունը իրականացվի արդյունավետ հետաքննության չափանիշների համապատասխան, եւ որ այդ հետաքննության արդյունքներն օգտագործվեն որպես ուղենիշներ ոստիկանական ապագա օպերացիաների իրականացման համար՝ պլանավորման, վերապատրաստման եւ ամբոխի վերահսկման իրավիճակներում ոստիկանության մարտավարության առումով։ Զեկույցում նաեւ ամփոփված են այլ առաջարկություններ, որոնց նպատակն է պայքարել իրավապահ մարմինների պաշտոնյաների կողմից վատ վերաբերմունքի դեմ՝ այդ թվում ամրապնդելով վատ վերաբերմունքից պաշտպանող պաշտոնական ընթացակարգերը, որոնք ազատությունից զրկված անձանց են առաջարկվում ոստիկանության կողմից (օրինակ՝ կալանավորման մասին հայտնելը, իրավաբանի եւ բժշկական օգնության մատչելիության ապահովումը)», - տեղեկացնում է Եվրախորհրդի գրասենյակը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանի կարծիքով, Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովը գալիք մայիսին կարող է Հայաստանի հարցի վերաբերյալ ընդլայնված քննարկում ծավալել: Նա չբացառեց, որ քննարկմանը մասնակցելու հնարավորություն կարող է ստանալ ինքը:
Մոնիտորինգի հանձնաժողովի անդամի մանդատ չունեցող մարդկանց նիստերին մասնակցելու հնարավորություն տրվում է բացառիկ դեպքերում միայն:
Ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Գրիգորյանը փոխանցեց, որ Մոնիտորինգի հանձնաժողովի մարտի 17-ի նիստում հիշատակվել է նաեւ ընդդիմության ներկայացրած բարեփոխումների ժամանակացույցը:
«Ռեֆորմների փաթեթը եւ ժամանակացույցը հիշատակվել է, մասնավորապես, պարոն Կոլոմբիեի կողմից, եւ առաջարկ է եղել, որ այդ փաթեթը քննարկման առարկա դառնա հետագայում: Դրան զուգահեռ առաջարկ է եղել, որ ընդլայնված լսումներ լինեն Հայաստանի իրավիճակի եւ այդ ռեֆորմների տարբեր ծրագրերի վերաբերյալ, որոնց ամբողջական մասնակցություն պետք է ունենա նաեւ ընդդիմությունը, այդ թվում՝ արտապառլամենտական ընդդիմությունը, այսինքն՝ Հայ ազգային կոնգրեսը», - ասաց Արման Գրիգորյանը:
Ե'ւ ընդդիմադիր ՀԱԿ-ի, ե'ւ «ժառանգություն» կուսակցության ներկայացրած ժամանակացույցերում առաջնահերթ էր համարվել «քաղբանտարկյալների ազատ արձակման խնդիրը»:
Ըստ Արման Գրիգորյանի, Մոնիտորինգի հանձնաժողովի մարտի 17-ի նիստում անազատության մեջ գտնվողների խնդրին անդրադարձ է եղել ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի վերջին զեկույցի համատեքստում, որտեղ միջազգային կազմակերպությունը մտահոգություն էր հայտնել մարտիմեկյան գործերով դատավարությունների ընթացքում տեղի ունեցած ապօրինությունների վերաբերյալ:
«Կարծես թե, բոլորը համաձայն են, որ այդ դատական պրոցեսները տեղի են ունեցել բազմաթիվ անօրինականություններով։ Սակայն միակ հետեւությունը, որ անում են, այն է, որ պետք է դատական ռեֆորմ տեղի ունենա, եւ նման անօրինականությունները պետք է բացառվեն ապագայում։ Բայց պետք է անել նաեւ երկրորդ հետեւությունը, որ այդ անօրինականությունների պատճառով այսօր անմեղ մարդիկ կան բանտերում նստած եւ նրանց անհապաղ պետք է ազատ արձակել։ Իմ կարծիքով, բավարար չի եղել այդ անդրադարձը, եւ բավարար չի այդ ուշադրությունը», - ասաց Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է «Մարտի 1»-ի զոհերի մահվան հանգամանքների բացահայտման խնդրին, ապա Արման Գրիգորյանը փոխանցեց, որ, իր տեղեկություններով, պատվիրակներից մեկը Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում նման հարցադրում արել է եւ ստացել է պատասխան, որ քննությունը շարունակվում է։ Խնդրի շուրջ ծավալուն քննարկումներ չեն եղել, բայց դա, ըստ ընդդիմության ներկայացուցչի, հիմք չէ ենթադրելու, որ սպանությունների հանգամանքների բացահայտումը համազեկուցողների օրակարգում առաջնահերթ պահանջ չէ:
«Նրանք միշտ նշել են, որ անընդունելի է, որ այդ օրը տեղի ունեցած 10 սպանություններից ոչ մեկը չի բացահայտվել, եւ առաջարկել էին, որ նոր հանձնաժողով ստեղծվի փաստորեն։ Այսինքն, եթե նույնիսկ Մոնիտորինգի հանձնաժողովում դրա մասին չի խոսվել, ես վստահ եմ, որ դա համազեկուցողների օրակարգում բավականին բարձր առաջնահերթություն ունեցող պահանջ է», - հավելեց նա։