Գյուլը «մտադիր չէ» Ցեղասպանության բանաձեւի շուրջ եւս մեկ հեռախոսազրույց ունենալ Օբամայի հետ»

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը մտադիր չէ եւս մեկ անգամ հեռախոսազրույց ունենալ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի վերաբերյալ։

«Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովում նախատեսված քվեարկությունից առաջ ես զանգահարել եւ ասել եմ նախագահ Բարաք Օբամային այն, ինչ պետք էր։ Մնացածը նրանց գործն է: Երկրորդ անգամ այդ հարցի շուրջ ես մտադիր չեմ զրուցել Նահանգների նախագահի հետ», - Թուրքական աղբյուրների հաղորդմամբ, երեկ հայտարարել է Աբդուլա Գյուլը: