«Հայաստանի, ինչպես եւ շատ այլ երկրների համար ես կանխատեսում եմ վերադարձ տնտեսական աճին, բայց ոչ այն մակարդակի, որը նկատվում էր մինչեւ ճգնաժամը», - հինգշաբթի օրը Երեւանում հայտարարեց պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ Հայաստան այցելած Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նախագահ Թոմաս Միրոուն:
Լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց նաեւ, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիք չի կանխատեսում, թեեւ «ակնհայտ է, որ դեռեւս առկա են լուրջ ռիսկեր»:
«Երկարաժամկետ կապիտալի պակասը կշարունակի զգացվել, իսկ արտասահմանյան կապիտալի հոսքերը մոտ ապագայում չեն հասնի մինչեւ ճգնաժամը եղած մակարդակին», - հավելեց Միրոուն:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյոք Հայաստանին հաջողվե՞լ է հաղթահարել տնտեսական ճգնաժամը, Միրոուն արձագանքեց. - «Պետք է ազնվորեն նշել, որ Հայաստանը գովեստի է արժանի` սեփական տնտեսական համակարգում ֆինանսական ռիսկեր չառաջացնելու եւ այդ կերպ համաշխարհային ճգնաժամի հետեւանքները չմեծացնելու համար: Հակառակ դեպքում, 2009 թվականին մենք կունենայինք շատ ավելի վատ իրավիճակ: Բայց նաեւ պետք է ընդգծել, որ Հայաստանի տնտեսությունը շատ խոցելի տեղեր ունի, օրինակ` կախվածությունը դրամական փոխանցումներից, որոնց կրճատումը շատ լուրջ ազդեցություն է թողնում տնտեսության վրա: Ես շատ լավ հասկանում եմ, որ Հայաստանի նախագահը եւ կառավարությունը ցանկանում են միջոցներ հայթայթել Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման համար, եւ նրանց հետ ունեցած հանդիպումների ընթացքում ես հայտնել եմ մեր պատրաստակամությունը` աջակցելու նրանց այդ հարցում»:
ՎԶԵԲ-ը պատրաստ է Հայաստանում միջոցներ ներդնել նախորդ տարվա ծավալի չափով, հայտարարեց բանկի նախագահը. - «Անցյալ տարի մենք Հայաստանում կատարել ենք շուրջ 120 միլիոն դոլարի ներդրում: Այս տարի պատրաստ ենք նույնչափ աջակցել երկրին ինչպես ֆինանսական, այնպես էլ արտադրության, սպասարկման եւ ենթակառուցվածքային ոլորտի ծրագրերում»:
Թոմաս Միրոուն Հայաստանում էր Հարավային Կովկաս եռօրյա այցի շրջանակներում. մարտի 16-ին նա եղել է Ադրբեջանում, մարտի 17-ին` Վրաստանում:
ՎԶԵԲ-ը Հայաստանում ամենախոշոր ներդրողներից մեկն է. մինչ այժմ Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտների շուրջ 80 ծրագրերում բանկը ներդրել է ավելի քան 393 միլիոն եվրո: