Ադրբեջանը, Թուրքիան եւ Ուկրաինան` Ֆինանսական չարաշահումների դեմ պայքարի կազմակերպության «սեւ ցուցակում»

Ադրբեջանը, Թուրքիան եւ Ուկրաինան հայտնվել են Ֆինանսական չարաշահումների դեմ պայքարի միջազգային կազմակերպության հրապարակած նոր «սեւ ցուցակում», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Կազմակերպության ամենամյա զեկույցներում տեղ են գտնում երկրները, որոնք լուրջ խնդիրներ ունեն` կապված հանցավոր փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հետ: