Հիլարի Քլինթոն. «Ռուս - ամերիկյան հարաբերությունների վերաբեռնումը բերել է ավելի սերտ համագործակցության»

Ռուս -ամերիկյան հարաբերությունների վերաբեռնումը բերել է ավելի սերտ համագործակցության քննարկվող գրեթե բոլոր հարցերում` ներառյալ Մերձավոր Արեւելքը, Իրանը եւ սպառազինությունների չտարածումը: Այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների ավարտին: