ԵՊՀ գրադարանը 90-րդ տարեդարձը տոնում է վերանորոգմամբ: Փոխտնօրեն Եզնիկ Միրզոյանն ասում է, որ հիմնական նպատակը եվրոպականացումն է, որի ճանապարհին գրադարանի ֆոնդը թվայնացնելն է ու տեղեկատվությունը հնարավորինս արագ եւ մատչելի դարձնելը:
Թվայանցումը գրադարանում սկսվել է 2001 թվականին` «Ալեֆ»համակարգի ներդրմամբ: Ուսանողները վերջապես հրաժեշտ տվեցին խորհրդային տարիներին տպագրված կարմիր շապիկով գրադարանի տոմսերին. հիմա դրանց փոխարինում են նոր, կոդավորված քարտերը, որոնք պարունակում են ողջ տեղեկատվությունն այն մասին, թե ինչ գրքերից է օգտվել ուսանողը, երբ է դրանք վերցրել եւ հանձնել: Առձեռն ֆոնդի ստեղծումը, փոխտնօրենի համոզմամբ, գրադարանում հեղափոխություն էր:
«Առձեռն ֆոնդում օրական 2000-3000 միավոր գրականություն է սպասարկվում, այն դեպքում երբ մինչեւ այդ ընդամենը 750 միավոր էր սպասարկվում», - «Մաքսլիբերթի»-ին պատմեց Եզնիկ Միրզոյանը:
Բազայում արդեն զգալի թվով գրքեր կան սկանավորված, որոնք կարելի է հենց համակարգչով կարդալ` հիմանակում դասագրքեր, ուսումնական նյութեր:
Համալսարանի գրադարանը 2 միլիոն կտոր գրականությամբ երկրում երրորդն է եւ առաջինը` բուհական գրադարանների մեջ:
ԵՊՀ-ում մտադիր են գրադարանը դարձնել համաբուհական` դռները բացելով բոլոր բուհերի ուսանողների առջեւ, թեեւ այսօր էլ տնօրենի թույլտվությամբ, գրեթե բոլորը գոնե ընթերցասրահից կարող են օգտվել: Եզնիկ Միրզոյանի փոխանցմամբ` տարեկան 5 միլիոն դրամ է հատկացվոււմ նոր գրքեր ձեռքբերելուն, եւս 15 միլիոն էլ` թերթերի եւ ամսագրերի բաժանորդագրության համար:
Իսկ մայր բուհի ուսանողների դժգոհությունը հիմնականում կապված է նույնանուն գրքի օրինակների պակասի հետ: