Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի օրը առաջին ընթերցմամբ ընդունեց կոալիցիոն խմբակցությունների համատեղ նախաձեռնությամբ մշակված օրինագծերի փաթեթը, որով փոփոխություններ էին նախատեսվում Քաղաքացիական, Քրեական եւ Քրեական դատավարության մասին օրենսգրքերում:
Դեմ քվեարկեցին «ժառանգություն» խմբակցությունն ու մի քանի անկախ պատգամավորներ:
Ներկայացված օրինագծերի փաթեթը երեք անգամ ներկայացվել է Վենետիկի հանձնաժողով եւ երեք անգամ էլ մի շարք առաջարկություններով եզրակացություններ են ստացվել: Վերջին եզրակացությունը տրվել է 2009-ի դեկտեմբերին, որտեղ հանձնաժողովը նշում է, որ փաթեթը դեռեւս բարելավման կարիք ունի:
Օրինագծի համահեղինակներից «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը վստահեցնում է, թե իրենք հաշվի են առել հանձնաժողովի առաջարկությունները, զգալի փոփոխություններ են կատարել եւ խորհրդարանում քննարկված նախագծում արդեն «40 տոկոսով ավելորդ կետեր, հոդվածներ, շեշտադրումներ հանված են վերամշակված տարբերակից»:
«Ժառանգություն» խմբակցությունն առաջարկում էր լրամշակված օրինագիծը նորից ուղարկել Վենետիկի հանձնաժողով եւ դրանից հետո միայն դնել քվեարկության: Խորհրդարանը մերժեց առաջարկը:
Խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կարծիքով, կատարվածն ընդամենը «աճպարարություն էր». - «Նախորդած քննարկման ընթացքում Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հիշատակումներով ընդունել տալ առաջին ընթերցմամբ, որպեսզի օրինագիծն ընդունվի այն տեսքով, ինչ տեսքով որ դա ցանկալի է իշխանություններին: Սա նշանակում է, որ իշխանության նպատակները եւ մտադրությունները ազնիվ չեն այս օրինագծի կապակցությամբ»:
Հովհաննես Մարգարյանը, մինչդեռ, վստահեցրեց, թե օրինագիծը չորրորդ անգամ էլ են ուղարկելու Վենետիկի հանձնաժողով:
Լրագրողների շրջանում այս փոփոխությունները հիմնականում բացասական արձագանքի են արժանանում:
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյան կարծիքով, օրինակ, դրանք «կարող են անցանկալի լրատվամիջոցներին հսկողության տակ առնելու միտում ունենալ»:
Նավասարդյանի համոզմամբ, օրինագծում բացակայում են «կիրառման հստակ մեխանիզմները»:
Հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշելով, որ վերջին տարիներին մամուլը պարբերաբար հայտնվում է խորհրդարանի ուշադրության կենտրոնում՝ համոզմունք հայտնեց, որ դրա պատճառը իշխանությունների՝ ազատ մամուլ ունենալու ձգտումը չէ, այլ լրատվամիջոցներին «սանձելու» միջոցով իրենց պաշտպանելը:
«Ես չեմ վստահում այդ Ազգային ժողովի ընդունած որեւէ օրենքին: Ես նրանց չեմ ընտրել, ընտրողները նրանց չեն ընտրել, նրանք իրավունք չունեն այսօր օրենք պարտադրել: Երբ մարդն ինքը օրենք է խախտում ամեն օր, ոնց կարող է ինքը օրենք ընդունի ուրիշների համար ու պարտադրի, որ այդ օրենքը կատարվի», - հավելեց Բաղդասարյանը: