ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները կառուցողական են որակել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ մարտի 16-ին Փարիզում կայացած հանդիպումը:
ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությունում համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) տեղեկացնում են, որ աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել են «Հայաստանի դիտարկումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Հիմնարար սկզբունքների` համանախագահների կողմից վերջին ձեւակերպումների շուրջ»:
«Բանակցությունները կայացան կառուցողական ոգով եւ կշարունակվեն Երեւան եւ Լեռնային Ղարաբաղ համանախագահների առաջիկա ուղեւորության ընթացքում», - ասված է միջնորդների հայտարարությունում: