Մարտի 10-ին Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում ծեծկռտուքից գլխի հատվածում վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել դերասանական 1-ին կուրսի ուսանող 21-ամյա Կարլեն Աբրահամյանը: Վերջինս դեռ վերակենդանացման բաժնում է, բայց բժիշկները նրա վիճակն արդեն գնահատում են լավ:
«Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում Կարլենի կուրսեցիները վրդովված ու բարկացած էին. նրանց հայտնի էր, որ լրատվամիջոցները գրել են, թե Կարլենին համակուսեցիներն են ծեծել, ինչը, ըստ նրանց, այդպես չէ: Թերթերից մեկն էլ գրել է, որ ծեծկռտուքի կենտրոնում ու դրա զոհ դարձած տղան բավական հայտնի է Facebook-ում ու բլոգային տարածքում, որտեղ հանդես է գալիս Դորիան կեղծանունով:
Մարտի 16-ին օրաթերթերից մեկը նույնացրել էր Դորիանին եւ Կարլենին` նշելով, որ նրան ծեծել են, որովհետեւ համասեռամոլություն է քարոզում ինտերնետում: Մի քանի էլեկտրոնային կայքեր էլ, չնույնացնելով Կարլենին ու Դորիանին, գրեցին, որ Կարլեն Աբրահամյանը ելույթ է ունեցել ի պաշտպանություն համասեռամոլների: Այս լուրը, սակայն, հերքում են Կարլենի կուրսեցիները եւ դասախոսներից Ինա Փաշյանը:
Համակուրսեցիները եւ դասախոսը Կարլենին բնութագրում են որպես շատ հասուն, կարգապահ, բարեհամբույր մեկը, ով շատ ակտիվ ուսանող է, համարձակ, ստեղծագործող մարդ, ուներ ֆիլմ նկարահանելու նախագծեր եւ այլն:
«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գագիկ Մանուկյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց. «Դեպքից հետո մեկ շաբաթվա ընթացքում կա դրական տեղաշարժ, գիտացությունը սկսել է պարզվել, բայց տղայի մոտ պահպանվում է հետտրավմատիկ պսիխոզ վիճակ»:
ՀՀ Ոստիկանության լրատվության վարչությունից «Մաքսլիբերթի»-ին հայտնեցին, որ 1987-ին ծնված, մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Նարեկը, ով ծեծել է Կարլենին, բերման է ենթարկվել: Ծեծկռտուքին մասնակցած մյուս տղան` Տիգրան Մակարյանը, ներկայացել է բաժին ինքնակամ, եւ ձեռնարկվում են միջոցառումներ մյուս տղայի` Հունանի անձը պարզելու ուղղությամբ, կատարվում է նախաքննություն: