Ռուսաստանի նախագահը մայիսին կայցելի Ուկրաինա

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նախատեսում է մայիսի 17-18-ը այցելել Ուկրաինա:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի գրասենյակի փոխանցմամբ` այցի ժամկետները համաձայնեցվել են երկու երկրների նախագահների հեռախոսազրույցում:

Սա կլինի Ռուսաստանի նախագահի առաջին այցը Ուկրաինա այդ երկրի նախագահի պաշտոնում իր նախորդ Վիկտոր Յուշչենկոյից ավելի ռուսամետ համարվող Վիկտոր Յանուկովիչի ընտրությունից հետո: