Լոնդոն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի հետ հանդիպման ավարտին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, ինչպես նաեւ BBC-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը խոսել է նաեւ հայ - թուրքական հարաբերությունների մասին:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւերի ընդունմանը Շվեդիայում եւ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում` Էրդողանը ասել է, թե այդ ամենը դժվարացնում է հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ վնասում է հենց Հայաստանի ժողովրդին:
«Եթե Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան իրենց համարում են Հայաստանի դաշնակիցներ, ապա պետք է օգնեն Հայաստանին` ձերբազատվելու Սփյուռքի հսկողությունից, եւ պետք է նպաստեն հայ - թուրքական բանակցություններին», - ասել է Թուրքիայի վարչապետը: Նրա խոսքով` այդ դեպքում կլուծվեն հայ - թուրքական եւ հայ - ադրբեջանական բոլոր տարաձայնությունները:
Էրդողանը ասել է, թե Թուրքիան ձեռք է մեկնել Հայաստանին, բայց եթե Հայաստանը «պատասխանում է բռունցքով»` իրենք ոչինչ չեն կարող անել:
Նա խոսել է նաեւ Թուրքիայի տարածքում բնակվող, իր տվյալներով` 170 հազար հայերի մասին, ասելով, թե նրանցից միայն 70 հազարն են Թուրքիայի քաղաքացիներ, մյուսները ապօրինի միգրանտներ են:
«Այս մարդկանցից շատերը Թուրքիայում ապրում են ավելի քան 10 տարի, եւ մենք այս հարցը չենք պատրաստվում հապճեպորեն լուծել, բայց եթե ամեն բան նույն կերպ շարունակվի, մենք ստիպված կլինենք վերագնահատել իրավիճակը եւ համապատասխան քայլեր ձեռնարկել: Ի վերջո, այդ 100 հազար մարդիկ մեր քաղաքացիները չեն, եւ եթե կարիք լինի, մենք վտարելու ենք նրանց երկրից», - հայտարարել է Էրդողանը:
Երկօրյա այցի ընթացքում Թուրքիայի վարչապետը բրիտանացի պաշտոնակցի եւ Եվրամիության ներկայացուցիչների հետ քննարկել է Եվրամիությանը իր երկրի անդամակցության գործընթացը: Այստեղ եւս Հայաստանի, ինչպես նաեւ Կիպրոսի հետ հարաբերությունների կարգավորումը վճռական նշանակություն ունի Թուրքիայի համար:
Էրդողանի պաշտոնական այցը Լոնդոն ավարտված է, սակայն պատվիրակության կազմում ընդգրկված առեւտրի նախարարը, պատգամավորները եւ գործարարները եւս երկու օր կմնան Լոնդոնում` մասնակցելու թուրք - բրիտանական գործարար համաժողովին: