Հայաստան կայցելի Սլովակիայի արտգործնախարարը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով, մարտի 17-19-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, մասնակցություն հայ - սլովակյան գործարար համաժողովի բացման արարողությանը:

Հինգշաբթի օրը կայանալիք հանդիպումից հետո երկու երկրների արտգործնախարարները կստորագրեն Օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր եւ Փոխըմբռնման հուշագիր եվրոպական ինտեգրման բնագավառում, ապա տեղի կունենա նրանց համատեղ ասուլիսը: