Ներսես Երիցյանը Գագիկ Ծառուկյանին խորհուրդ է տալիս գնահատել ԲՀԿ-ի նախարարներին

«Խորհուրդ ենք տալիս, որ Գագիկ Ծառուկյանը գնահատական տա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ նախարարներին եւ նրանց գործունեությանը, իսկ իմ աշխատանքի գնահատականը կտան Հայաստանի Հանրապետության Նախագահն ու վարչապետը», - հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ի պատասխան երկուշաբթի օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցված գնահատականների:

Նախարարի հայտարարությունը տարածել է էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, որ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ասել է, թե երկիրը պատվով դուրս է եկել տնտեսական ճնգաժամից, Գագիկ Ծառուկյանը արձագանքել էր. - «Տեղում չի եղել ու չի տիրապետում ո'չ երկրի էկոնոմիկային, ո'չ էլ երկրի տնտեսական վիճակին»: