Դարֆուրում ազատ են արձակվել նոյեմբերին առեւանգված երկու ֆրանսիացիները

Դարֆուրում ազատ են արձակվել մարդասիրական առաքելություն իրականացնող երկու ֆրանսիացիները, ովքեր անցած տարվա նոյեմբերին առեւանգվել էին Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի գրասենյակը գոհունակություն է հայտնել երկրի քաղաքացիների ազատ արձակման կապակցությամբ: