Շաբաթ երեկոյան Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտը գանգահարել է իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանին եւ պաշտոնապես ներողություն խնդրել մարտի 11-ին շվեդական Ռիկսդագի կայացրած որոշման համար:
Շվեդական խորհրդարանը հինգշաբթի օրը ձայների 131 կողմ եւ 130 դեմ հարաբերակցությամբ ճանաչեց 1915 թվականին հայերի, ասորիների եւ Պոնտոսի հույների` Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությունը:
«Շվեդական կառավարությունը կտրականապես դեմ էր այս բանաձեւի ընդունմանը, եւ դրա հաստատումը Ռիկսդագում բացառապես ներքաղաքական զարգացումների արդյունք էր: Այս բանաձեւը օրենքի ուժ չունի», - ըստ թուրքական Hurriyet-ի, հեռախոսազրույցի ընթացքում նշել է Ռեյնֆելդտը` հավելելով. - «Մենք թույլ չենք տա, որպեսզի այս բանաձեւը որեւէ բացասական ազդեցություն ունենա թուրք - շվեդական երկկողմ հարաբերությունների վրա»:
Շվեդիայի կառավարության ղեկավարի խոսքով, Շվեդիայի իշխանությունները շարունակելու են անել հնարավորը` «երկկողմ հարաբերությունները պաշտպանելու նման հիմնազուրկ որոշումներից, որոնք կայացվում են ընդամենը մեկ քվեի առավելությամբ»:
Ֆրեդրիկ Ռեյնֆելդտը Էրդողանին նաեւ փոխանցել է, որ Շվեդիան շարունակում է մնալ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության ամենահավատարիմ ջատագովների շարքում:
Էրդողանը, իր հերթին, Շվեդիայի վարչապետին կոչ է արել «քայլեր ձեռնարկել կատարված սխալն ուղղելու համար»:
Թուրքիայի վարչապետը կրկին պնդել է, թե թուրքական արխիվները բաց են աշխարհի ցանկացած պետության գիտնականների համար:
Մեկնաբանելով Ռիկսդագի որոշումը` Էրդողանը ասել է. - «Այս քայլը անգրագիտության եւ նախապաշարմունքների արդյունք է: Դրա նպատակն էր տապալել տարածաշրջանում Թուրքիայի գործադրած խաղաղասիրական ջանքերը»: