Բարաք Օբաման Սերժ Սարգսյանին հրավիրել է Վաշինգտոն

Ուրբաթ օրը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:
Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Հիլարի Քլինթոնը Սերժ Սարգսյանին է փոխանցել նախագահ Բարաք Օբամայի կողմից նախաձեռնված եւ սույն թվականի ապրիլի կեսերին Վաշինգտոնում կայանալիք Գլոբալ միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցության հրավերը` հույս հայտնելով, որ կողմերը Վաշինգտոնում կշարունակեն երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցերի քննարկումը։

Վաշինգտոնյան գագաթնաժողովին ծրագրում է մասնակցել նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Մարտի 4-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայող ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից հետ, Էրդողանը նշել էր, թե Թուրքիան հանդես է գալու «համարժեք պատասխանով»։

Թուրքական որոշ աղբյուրների պնդմամբ, «համարժեք պատասխան» ասելով, Անկարայում նկատի ունեն ամերիկացի եւ թուրք պաշտոնյաների փոխադարձ այցերի դադարեցումը՝ չբացառելով, որ վարչապետ Էրդողանը հրաժարվի ապրիլին Վաշինգտոն մեկնելու մտադրությունից։