Ուրբաթ օրը Երեւանում, ելույթ ունենալով Երեւանում անցկացվող ՆԱՏՕ-ի սեմինարին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար ֆասիեն հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Փարիզում կայանալու է համանախագահների հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Բեռնար Ֆասիեն հրաժարվեց այլ մանրամասներ հաղորդել՝ նշելով, թե շտապում է հանդիպումների արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Ֆրանսիացի դիվանագետը հայտնեց նաեւ, որ այսօր իսկ մեկնելու է Մոսկվա, որտեղ նախատեսված են իր հանդիպումները «ռուս գործընկերների հետ»։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ֆրանսիացի միջորդը հանդիպում է ունեցել Էդվարդ Նալբանդյանի, քիչ ավելի ուշ` նաեւ նախագահ Սարգսյանի հետ։
Դիվանագիտական աղբյուրներից «Ազատություն» ռադիոկայանին հայտնի դարձավ նաեւ, որ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա այցը ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան սպասվում է մարտի վերջին կամ ապրիլի սկզբին։