Ֆրանսիական «Ֆիգարո»-ի հետ հարցազրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ասել է, որ Թուրքիան չի դադարում նախապայմաններ առաջադրել անցած աշնանը Ցյուրիխում նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման համար:
«Արդեն 95 տարի է, ինչ Թուրքիան ժխտում է 1915 թվականին Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանության իրողությունը», - «Ֆիգարո»-ին ասել է Հայաստանի նախագահը։ - «2009 թ. հոկտեմբերին, արձանագրությունների ստորագրման ժամանակ, պայմանավորվածություն կար, որ վերջիններս պետք է վավերացվեն ողջամիտ ժամկետներում եւ առանց նախապայմանների։ Մենք ասել ենք, որ Հայաստանը կվավերացնի արձանագրությունները Թուրքիայի կողմից դրանք վավերացնելուն պես։ Մինչդեռ, Թուրքիան չի դադարում նախապայմաններ առաջադրել դրանց վավերացման համար, որոնցից հիմնականը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին»։
«Բնականոն հարաբերություններ հաստատելու իմ ցանկությունը մեծ է», - ասել է Հայաստանի նախագահը՝ շարունակելով. - «Սակայն, Թուրքիայի վերջին հայտարարություններն ինձ մտածել են տալիս, որ նրանք արձանագրությունները տեսանելի ապագայում չեն վավերացնելու։ Մենք զգուշացրել էինք, որ եթե համոզվենք, որ թուրքերը կարգավորման գործընթացն օգտագործում են այլ նպատակների համար, կձեռնարկենք համապատասխան քայլեր։ Այդ դեպքում մենք արձանագրություններից հետ կկանչենք մեր ստորագրությունը»։
Հարցին, թե ինչպես է վերաբերում ԱՄՆ-ի վարչակազմի հայտարարությանը, թե Ներկայացուցիչների պալատում կարգելափակի Կոնգրեսի հանձնաժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը, Հայաստանի նախագահը արձագանքել է. - «Անշուշտ, մեր ամենաանկեղծ ցանկությունն է, որ ոչ միայն Միացյալ Նահանգները, այլ նաեւ Թուրքիան եւ աշխարհի բոլոր երկրները ճանաչեն Հայոց Ցեղասպանությունը։ Բայց ԱՄՆ-ի Կոնգրեսը եւ Պետդեպարտամենտն իրենց որոշումները հազիվ թե կայացնում են` հիմնվելով մեր կարծիքի կամ ցանկությունների վրա»:
Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը վերաբերող հարցին Հայաստանի նախագահը պատասխանել է. - «Մենք առավելագույն ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ։ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանը եւ Ղարաբաղը շահագրգռված չեն խնդրի կարգավորմամբ, բայց դա, իհարկե, չի համապատասխանում իրականությանը։ Մենք պետք է վերջ դնենք շրջափակմանը, որից մենք տուժում ենք։ Ադրբեջանն այլ իրավիճակում է. հույս է դնում իր բնական հարստությունների ու նավթադոլարների վրա` սպառազինություն գնելու եւ հիմնախնդիրն ուժային ճանապարհով լուծելու համար։ Նրանք չեն թաքցնում իրենց մտադրությունները»։
«Պատերազմը երբեք ցանկալի չէ եւ պատերազմներից պետք է միշտ էլ վախենալ», - ասել է Հայաստանի նախագահը՝ հավելելով. - «Միեւնույն ժամանակ` մենք կռվելուց չենք վախենում, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Բայց մեր դիրքորոշումն այն է, որ հիմնահարցը պետք է լուծվի խաղաղ միջոցներով` փոխզիջումների հիման վրա»։