Սարկոզին մտահոգված է Ղարաբաղյան կարգավորման ձգձգմամբ

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել Ղարաբաղյան կարգավորման ձգձգման կապակցությամբ: Այդ մասին «Ասոշիեյթեդ փրես»-ին փոխանցել են Ֆրանսիայի նախագահի գրասենյակից:

Ըստ գրասենյակի խոսնակի, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, Սարկոզին կոչ է արել երկու կողմերին կատարել «անհրաժեշտ ջանքերը եւ փոխզիջումները» եւ հայտարարել է, որ մտահոգված է շուրջ մեկեւկես տարի առաջ մեկնարկած դիվանագիտական գործընթացի` թափը կորցնելու առնչությամբ: