Հինգշաբթի երեկոյան Շվեդիայի խորհրդարանը` Ռիկսդագը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Այդ մասին հաղորդում է «Ռոյթերզ» լրատվական գործակալությունը:
Նախագիծը, որը շրջանառության մեջ է դրվել դեռ 2008 թվականի աշնանը, վայելում էր ընդդիմադիր երեք կուսակցությունների` սոցիալ-դեմոկրատների, կանաչների ու ձախերի աջակցությունը: Փաստաթղթում 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները բնութագրվում են որպես ցեղասպանություն, ընդ որում` հիշատակված են ոչ միայն հայերի, այլեւ Օսմանյան կայսրությունում բնակվող ազգային մյուս փոքրամասնությունների` ասորիների եւ Պոնտոսի հույների զանգվածային սպանությունները:
«Համոզված ենք, որ Շվեդիան պետք է գործունեություն ծավալի Եվրամիության եւ ՄԱԿ-ի շրջանակներում` 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելու ուղղությամբ:1915 թվականի ցեղասպանության ճանաչումը ոչ միայն յուրատեսակ փոխհատուցում կհանդիսանա ազգային այն խմբերի ու փոքրամասնությունների ներկայացուցիչների համար, որոնք շարունակում են բնակվել Թուրքիայում, այլեւ կնպաստի այդ երկրի հետագա զարգացմանը: Թուրքիան չի կարող ժողովրդավարական պետություն համարվել, քանի դեռ այնտեղ ժխտվում է անցյալի իրական պատկերը», - ասված է Ռիկսդագի բանաձեւում:
Մինչ քվեարկությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Շվեդիայի հայկական կազմակերպությունների համադրող կենտրոնի ներկայացուցիչ Վահագն Ավետյանը ընդգծել էր, որ շվեդական խորհրդարանում ներկայացված բոլոր կուսակցությունները, բացառությամբ մեկի, 1915 թվականի իրադարձությունները ճանաչում են որպես ցեղասպանություն: Չնայած դրան` միայն քաղաքական դաշտի ձախ հատվածն էր պատրաստ այս մոտեցումն ամրագրել օրենսդրական կարգով:
«Իշխող կոալիցիային մաս կազմող երեք կուսակցությունները ասում են, թե համաձայնության են եկել, ըստ որի` նման խնդիրները խորհրդարանում չեն քննարկվելու», - նշել էր Ավետյանը:
Իշխող քաղաքական ուժերը` լիբերալները, քրիստոնեա-դեմոկրատները եւ Կենտրոնամետ կուսակցության ներկայացուցիչները Ռիկսդագի հինգշաբթի օրվա նիստում վերահաստատել էին իրենց այս մոտեցումը` հատուկ հայտարարություններ հրապարակելով:
Բանաձեւի ընդունման համար պահանջվում էր նվազագույնը 175 քվե, մինչդեռ օրինագծին աջակցող երեք ձախակողմյան կուսակցությունները 2009 թվականի ընտրություններից հետո Ռիկսդագում ընդամենը 171 քվե ունեն: Չնայած դրան, Վահագն Ավետյանը չէր բացառել, որ բանաձեւի նախագիծը կարող է բավարար թվով քվեներ ստանալ: «Կառավարական բլոկը ներկայացնող չորս պատգամավորներ հայտարարել են, որ իրենց կուսակցությունների եւ կառավարության հայտնած տեսակետին դեմ են հանդես գալու` կողմ քվեարկելով ներկայացված նախագծին: Նրանց պնդմամբ` սա իրականության եւ արդարության հարց է, եւ իրենք չեն կարող այլ կերպ քվեարկել: Գիտենք նաեւ, որ այդ պատգամավորները բավական ուժեղ ճնշման տակ են», - նշել էր շվեդահայ գործիչը:
Նախապես ենթադրվում էր, որ Օսմանյան կայսրությունում հայերի, ասորիների եւ հույների դեմ իրականացված ցեղասպանության մասին բանաձեւը Ռիկսդագում քննարկման է պետք է դրվեր մարտի 17-ին: Վերջին պահին, սակայն, շվեդական խորհրդարանի օրակարգում փոփոխություններ կատարվեցին:
«Արտաքին գործերի նախարարությունից պատգամավորների միջոցով մեզ հայտնեցին, որ մարտի 17-ին Շվեդիա պետք է ժամանի Թուրքիայի վարչապետ Էրդողանը: Պարզ պատճառներով արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը չէր ցանկանա մի դրության մեջ հայտնվել, երբ էրդողանի` Ստոկհոլմում գտնվելու ժամանակ խորհրդարանը նման հարց է քննարկում, եւ ավելին` ռիսկ կա, որ այդ նախագիծը կարող է հաստատվել», - ասել էր Շվեդիայի հայկական կազմակերպությունների համադրող խորհրդի ներկայացուցիչը:
Կանաչների կուսակցությունը ներկայացնող Մարի Ուտելը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը փոխանցել էր, որ խորհրդարանական փոքրամասնությունը բանաձեւի ընդունման հեռանկարները բավական բարձր է գնահատում:
Շվեդական խորհրդարանում ցեղասպանության բանաձեւի ընդունման մի շարք փորձեր նախկինում եւս եղել են: Այս անգամ բանաձեւի հաստատման հեռանկարը առավել իրական էր, քանի որ առաջին անգամ Ռիկսդագի պատմության մեջ երկրի խոշորագույն կուսակցություններից մեկը` Սոցիալ-դեմոկրատականը, պաշտոնապես որոշել էր աջակցել այս օրինագծին:
«Ռոյթերզ»-ը, վկայակոչելով շվեդական Aktuellt հեռուստաալիքի հաղորդումը, փոխանցում է նաեւ, որ, ինչպես եւ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի քվեարկությունից հետո, Թուրքիան պատրաստվում է հետ կանչել Շվեդիայում իր դեսպանին: