Շվեդիայի խորհրդարանում մեկնարկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի քննարկումը

Այսօր Երեւանի ժամանակով ժամը 15-ին Շվեդիայի խորհրդարանում` Ռիկսդագում մեկնարկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի քննարկումը: Նախագիծը ներկայացրել են ընդդիմադիր երեք կուսակցությունները` սոցիալ-դեմոկրատները, կանաչներն ու ձախերը:

Նախագծում 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները բնութագրվում են որպես ցեղասպանություն:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա