Ռուսաստանում «Նեւսկի էքսպրես»-ի պայթյունի գործով 10 մարդ է ձերբակալվել

Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ` անցած շաբաթ Ինգուշեթիայում անվտանգության ուժերի իրականացրած գործողության արդյունքում ձերբակալվել է 10 մարդ, ովքեր կասկածվում են 2009-ի նոյեմբերին «Նեւսկի էքսպրես» ճեպընթացի պայթեցման մեջ:

Երկու օր տեւած օպերատիվ գործողության ընթացքում, ռուսաստանյան պաշտոնական աղբյուրների վկայությամբ, զոհվել է առնվազն 6 զինյալ, այդ թվում խմբավորման առաջնորդ Ալեքսանդր Տիխոմիրովը, ով հայտնի էր որպես «Սաիդ Բուրյատսկի»:

Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, թե ապացույցներ կան, որ Տիխոմիրովի խումբը առնչություն ունի Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ ուղեւորվող ճեպընթացի պայթեցմանը:

Դատարանը ձերբակալվածների կալանքի սանկցիա է տվել:

«Նեւսկի էքսպրես»-ի պայթյունի հետեւանքով զոհվել է 26 մարդ, այդ թվում մի հայազգի երիտասարդ: