Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի խոսքով, ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից մարտի 8-ին հրապարակված զեկույցը, որտեղ խոսվում է Հայաստանի արդարադատության համակարգում առկա թերությունների մասին, անհրաժեշտ է «խորը» ուսումնասիրել։
«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հրապարակած զեկույցում նշված թերությունների անգամ թռուցիկ դիտարկումը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեքշաբթի օրը նշեց Դավիթ Հարությունյանը։ - «Բնականաբար, պետք է կատարվեն մի շարք լուրջ գործողություններ. առաջին հերթին օրենսդրական փոփոխություններ։ Անհրաժեշտ է փոխել նաեւ օրենքի կիրառման պրակտիկան»։
ԱԺ-ի պետաիրավական հանձնաժողովի նախագահը ընդգծեց, որ Հայաստանի օրենսդրությունը եւ, մասնավորապես, Քրեական դատավարության օրենսգրքի բազմաթիվ դրույթներ հնարավորություն էին ընձեռում խուսափելու նշված սխալներից։
«Սակայն, միգուցե, վատ ավանդույթը, որը գործել է առայսօր, արգելք է հանդիսացել, եւ դրանով պայմանավորված, թերեւս օրենքը պետք է էլ ավելի մանրամասնի, էլ ավելի նոր կանոնակարգումներ պարունակի, որպեսզի դատարանները հնարավորինս խուսափեն արատավոր գործելակերպից», - ասաց Հարությունյանը։ - «Ամեն դեպքում՝ մտահոգությունները առկա են, մտահոգությունները լուրջ են, եւ մեծ անելիքներ կան»։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը 2008 թվականի ապրիլից մինչեւ 2009 թվականի հուլիս մոնիտորինգ է անցկացրել Հայաստանի դատարաններում, դիտարկել հետընտրական գործընթացների հետեւանքով տարբեր մեղադրանքներով դատապարտվող ընդդիմության ներկայացուցիչների դատավարությունների ընթացքը: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մասնագետները 16 ամսվա ընթացքում հետեւել են 93 դատավարությունների ընթացքին, որոնցում ընդգրկված էին 109 ամբաստանյալներ:
«Այն թերությունները, որ նշված են այս փաստաթղթում, թեեւ հղումներ չկան, թե որ դատական գործով է այս կամ այն եզրակացության հանգել դատարանը, կամ ունեցել այս կամ այն գործելաոճը, սակայն, անգամ այս դեպքերը պետք է դառնան լուրջ կարգապահական վարույթի հիմք», - հայտարարեց ԱԺ-ի պետաիրավական հանձնաժողովի նախագահը։ Հակառակ դեպքում, ըստ Դավիթ Հարությունյանի, դա կխոսի այն մասին, որ դատական համակարգը ճիշտ հետեւություններ չի անում։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում նշված են հենց դատավորների կողմից թույլ տրված սխալներ։ Դիտորդների փոխանցմամբ` որոշ դատավորներ իրենք էին մեկնաբանություններ անում ամբաստանյալների մեղքի վերաբերյալ, երբ դեռ չէր ավարտվել քննությունը եւ դեռ չկար օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: Երբեմն, նշված է զեկույցում, դատավորներն իրենք էին ճնշում գործադրում մեղադրվողների նկատմամբ, որպեսզի նրանք ընդունեն իրենց մեղքը: Դատարաններում միշտ չէ, որ պահպանվել է մրցակցության եւ կողմերի հավասարության սկզբունքը:
«Ես ուրախ եմ, որ նման փաստաթուղթ կա, որովհետեւ այն վեր է հանել այն կարեւորագույն խնդիրները, որոնք բնորոշ չեն միայն այն քրեական գործերին որոնց վերաբերյալ պատրաստված է զեկույցը։ Դրանք շատ տարածված են այսօր մեզանում, եւ անշուշտ ուշադրության արժանի են շատ ավել լայն ենթատեքստով», - հայտարարեց ԱԺ-ի պետաիրավական հանձնաժողովի նախագահը։
Դատական իշխանության ներկայացուցիչները դեռեւս չեն արձագանքում. սպասում են զեկույցի պաշտոնական թարգմանությանը։ Ամենայն հավանականությամբ, նշված դիտարկումներին կանդրադառնան նաեւ դատախազությունն ու ոստիկանությունը՝ մոնիտորինգի ընթացքում բացահայտված որոշ թերություններ հենց նրանց են վերաբերում։
ԱԺ-ի պետաիրավական հանձնաժողովի նախագահը ընդգծեց, որ Հայաստանի օրենսդրությունը եւ, մասնավորապես, Քրեական դատավարության օրենսգրքի բազմաթիվ դրույթներ հնարավորություն էին ընձեռում խուսափելու նշված սխալներից։
«Սակայն, միգուցե, վատ ավանդույթը, որը գործել է առայսօր, արգելք է հանդիսացել, եւ դրանով պայմանավորված, թերեւս օրենքը պետք է էլ ավելի մանրամասնի, էլ ավելի նոր կանոնակարգումներ պարունակի, որպեսզի դատարանները հնարավորինս խուսափեն արատավոր գործելակերպից», - ասաց Հարությունյանը։ - «Ամեն դեպքում՝ մտահոգությունները առկա են, մտահոգությունները լուրջ են, եւ մեծ անելիքներ կան»։
Դավիթ Հարությունյան. Մտահոգությունները առկա են, մտահոգությունները լուրջ են, եւ մեծ անելիքներ կան...