Իսրայելը կրկին Թուրքիային է վստահում Սիրիայի հետ բանակցությունների միջնորդությունը

Իսրայելը համաձայնել է կրկին Թուրքիային վստահել միջնորդական առաքելությունը՝ Սիրիայի հետ բանակցություններում: Այսպիսի հայտարարություն է արել, ըստ թուրքական NTV հեռուստաընկերության, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը։

Պաշտոնական Երուսաղեմը առայժմ որեւէ կերպ չի մեկնաբանում այս հայտարարությունը։

Հիշեցնենք, 2008 թվականին Թուրքիան մի քանի փուլով կողմերի միջեւ անուղղակի բանակցություններ վարեց, որոնք, սակայն, լուրջ արդյունքներ չարձանագրեցին։ Հետագայում Սիրիան դադարեցրեց բանակցությունները՝ մեղադրելով Իսրայելին Գազայի հատվածում ռազմական գործողություններ իրականացնելու մեջ։

Էրդողանի խոսքով, այժմ այդ բանակցություները կարող են ցանկացած պահի վերսկսել։


Հեղինե Բունիաթյան, Պրահա