Հայ հեղափոխական դաշնակցության խորհրդարանական խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանը առաջարկում է խստացնել օտարներին հող վաճառելու պայմանները: Նրա կարծիքով` Հայաստանում օրենքի պահանջներն ազգային անվտանգության իմաստով չափազանց թույլ են:
«Ինչպե՞ս կարելի է այսքան ազատ մտածել, այսինքն` այն աստիճան, որ կարելի է ամբողջ քո երկրի անվտանգությունը բաց թողնել օտարների առջեւ եւ ձեռնմխելի թողնել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ռուզան Առաքելյանը` պարզաբանելով. - «Խոսքս միայն թուրքերի մասին չէ. հող կարող է գալ գնել օտար որեւէ մեկը` գերմանացին, հույնը, ֆրանսիացին, ադրբեջանցին, պարսիկը, այսինքն` որեւէ օտարի մասին է խոսքը»:
Պատգամավորը հանդես է եկել Հողային օրենսգրքում փոփոխությունների մասին օրինագծով: Նա առաջարկում է սահմանամերձ շրջանում 25 կիլոմետր խորությամբ արգելել հողի վաճառքը օտարերկրյա քաղաքացիներին կամ կազմակերպություններին եւ այդ հողերի նկատմամբ վերահսկողության իրավունքը տալ պաշտպանության նախարարությանը:
«Սա ոչ միայն ազգային անվտանգության խնդիր է, բայց` նաեւ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման իմաստով: Սոցիալ-տնտեսական զարգացումն էլ, ի վերջո, իր խորքում, առանցքում ազգային անվտանգություն է պարունակում», - ընդգծեց Առաքելյանը:
Հայաստանի Սահմանադրությամբ արգելվում է հողատարածք վաճառել օտարերկրյա քաղաքացիներին, բայց ոչ` իրավաբանական անձանց:
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը եւ կառավարությունը համաձայնություն են արտահայտել օրինագծի վերաբերյալ` որոշ վերապահումներով: «Վերապահումը 25 կիլոմետրի նկատմամբ էր` ինչո՞ւ 25 կիլոմետր: Առաջարկում են ընդհանրապես որեւէ թիվ չդրվի», - փոխանցեց Ռուզան Առաքելյանը:
Պատգամավորն ընդունել է վերապահումներն ու փոփոխություն արել իր առաջարկության մեջ` Հայաստանի բոլոր ռիսկային գոտիներում սահմանափակել օտարերկրացիների կողմից հողերի առքը. - «Որ Հայաստանի Հանրապետությունում ազգային անվտանգության իմաստով ռիսկ ներկայացնող հողային տարածքները արգելվի վաճառել օտար անձանց եւ իրավաբանական անձանց: Արդեն դա կարող է վերաբերել ամբողջ Հայաստանի տարածքին»:
Օտարերկրացիների համար նման սահմանափակումներ կան Իրանում, Հունաստանում եւ Գերմանիայում:
Ռուզան Առաքելյանն ակնկալում է, որ Ազգային ժողովը առաջիկա քառօրյայում օրինագիծն արդեն կքննարկի: