Իրաքում խորհրդարանական ընտրությունների օրը ավելի քան 40 մարդ է զոհվել

Իրաքում երեկ անցկացված խորհրդարանական ընտրությունները ուղեկցվել են ծայրահեղականների հարձակումներով: Բաղդադում արձանագրվել է 20 պայթյուն, զոհվել է ավելի քան 40 մարդ:

Իրաքի 19 միլիոն ընտրողները ընտրել են խորհրդարանի 325 պատգամավորի: Ընտրություններին մասնակցել են թեկնածուներ 165 քաղաքական կազմակերպություններից: