«Ծաղիկներ իրավունքի դիմա՞ց». կանանց նվիրված «այլընտրանքային» միջոցառումների միամսյակ

Մարտի 8-ից մինչեւ ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Ծաղիկներ իրավունքի դիմա՞ց» խորագրով միամսյա միջոցառումների շարքը` նպատակ ունենալով ընդգծել կնոջ տեղն ու դերը հասարակության մեջ: Նախաձեռնած «այլընտրանքային» միջոցառումներով «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ը կոչ է անում բոլորին չսպանել ծաղիկները, այլ միանալ իրենց` խոսելու կանանց իրավունքների եւ ձեռքբերումների մասին:
Միամսյակը կմեկնարկի մարտի 8-ին նվիրված հարցումներով, որ նախատեսված են շուկաներում, ապա կկայանա «Կնոջ կերպարը գովազդում» թեմայով քննարկում, «Զրույց հանրային վայրում», ցուցահանդես, «Ֆեմինիզմը եւ մարտի 8-ը» քննարկումների շարք, ինչպես նաեւ «Դասընթացներ կին արվեստագետների մասին» եւ «Ծանոթություն ակտիվիստ կանանց հետ»:

«Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի նախաձեռնած միջոցառումներին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ նրանց պաշտոնական կայքում` www.womenofarmenia.org: