Պետքարտուղարությունը դեմ է Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւի հետագա ընթացքին

Ինչպես հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին, պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Կոնգրեսի ղեկավարներին ասել է, թե Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի ընդունումը նաեւ Կոնգրեսի կողմից կարող է բարդացնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առանց այդ էլ փխրուն հարաբերությունները:

Քրոուլին հավելել է, որ հարցի առնչությամբ փոխըմբռնում է ձեռք բերվել պետքարտուղարության ու Կոնգրեսի միջեւ եւ հույս է հայտնել, որ «կոնգրեսականների գործողությունները չեն վնասի հայ-թուրքական հարաբերություններին»։

Նա նաեւ նշել է, որ Կոնգրեսն ունի սեփական որոշումներ կայացնելու իրավունք՝ չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին։