Կանանց տոնին ընդառաջ` ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ճեմասրահում բացվել է Արվեստի պետական ակադեմիայի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կանանց միջազգային օրվա առթիվ հղած ուղերձում գրել է. «Քանի դեռ կանայք ու աղջիկները ազատված չեն աղքատությունից եւ անարդարությունից, մեր բոլոր նպատակները` խաղաղությունը, անվտանգությունը, կայուն զարգացումը, մնում են վտանգված»:
Երիտասարդ նկարիչների ցուցահանդես-վաճառքին ներկայացված էին շուրջ 100 աշխատաննքեր` գեղանկար, գծանկար, բատիկա, գոբելեն, խեցեղեն եւ այլն: Վաճառքի գները սկսվում են 15 դոլարից եւ հասնում մինչեւ 2000 դոլար:
Այս ցուցահանդեսը ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւայի եւ Երեւանի Արվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանի համատեղ մտահաղացումն է, իրականացվում է «Երիտասարդության միջազգային տարի. երկխոսություն եւ փոխըմբռնում», ինչպես նաեւ «Մշակույթների մերձեցման միջազգային տարի» թեմաների շրջանակներում: