Ադրբեջանը այսօր դատապարտել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի ընդունումը եւ զգուշացրել, թե դա կարող է վնաս հասցնել Միացյալ Նահանգների շահերին:
«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ավագ օգնական Ալի Հասանովը, մասնավորապես, հայտարարել է. - «Այս միակողմանի որոշումը ընդունվեց հայամետ կոնգրեսականների ճնշման տակ: Այն հակասում է Միացյալ Նահանգների եւ ամերիկացի ժողովրդի շահերին»:
«Հուսով ենք, որ Ներկայացուցիչների պալատը հավանություն չի տա բանաձեւին: Առաջին աշխարհամարտի ընթացքում շատ ժողովուրդներ եւ շատ պետություններ են կորուստներ ունեցել, եւ այդ հարցերով զբաղվելը պատմաբանների, այլ ոչ թե Միացյալ Նահանգների Կոնգրեսի գործն է», - ասել է Հասանովը:
«Ֆրանսպրես»-ը նշում է, որ Ադրբեջանը Միացյալ Նահանգների առանցքային գործընկերներից է Կասպից ծովին առնչվող նախագծերում: