«Վաշինգտոնում գտնվող եւ այս պահին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի նախագծի քննարկմանը բացառապես լսողի դերում մասնակցող Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հիմնական աշխատանքն ու անելիքը կսկսվի քննարկումից հետո»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հինգշաբթի օրը ասաց Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Կիրո Մանոյանը մեծ է համարում հավանականությունը, որ հանձնաժողովը հաստատի բանաձեւը։
«Խնդիրը լիագումար նիստում հայտնվելու ուղղությամբ տարվելիք աշխատանքներն են: Հանձնախմբի ժողովից հետո իրենք կունենան հանդիպումներ։ Թուրքիան պատրաստվում է արտգործնախարար ուղարկել, վարչապետ ուղարկել, եւ ուրեմն մենք պետք է համարժեք պատասխան տանք։ Հայաստանի պատգամավորների ներկայությունը այնտեղ հնարավորություն կտա, որպեսզի առնվազն նաեւ Հայաստանի խորհրդարանի տեսակետը փոխանցվի այդ շրջանակներին», - նշեց Կիրո Մանոյանը։
Հայկական խորհրդարանական պատվիրակության ներկայությունը, Կիրո Մանոյանի հավաստիացմամբ, կարող է նաեւ հակադարձել թուրքական կողմից տարվող քարոզչությանը, թե այս բանաձեւի հաստատումն ու դրա ընդգրկումը լիագումար նիստում կարող է վնասել ոչ միայն թուրք-ամերիկյան հարաբերություններին, այլեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովը նման բովանդակությամբ բանաձեւեր ընդունել է 2000, 2005 եւ 2007 թվականներին։ Թեեւ այդ բանաձեւերը շատ մեծ աջակցություն էին վայելում Կոնգրեսում, Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում քվեարկության չեն դրվել, քանի որ թե՛ նախագահ Բիլ Քլինթոնը եւ թե՛ նախագահ Ջորջ Բուշը կտրականապես դեմ են արտահայտվել բանաձեւերի ընդունմանը՝ պատճառաբանելով, որ թուրքերը կարող են պատասխան քայլերի դիմել։
Արդյո՞ք այսօր քննարկվող թիվ 252 բանաձեւը կունենա նախորդների ճակատագիրը. այս հարցին Կիրո Մանոյանը հետեւյալ պատասխանը տվեց. - «Հիմնականում բոլոր մեկնաբանները ասում են, որ եթե Օբաման չսկսի նախագահ Բուշի նման առանձին-առանձին զանգահարել Կոնգրեսականներին՝ ասելով, որ դեմ քվեարկեն, լիագումարը կորդեգրի այս բանաձեւը։ Այսօրվա իրավիճակով, նախորդ 3-ի համեմատ, մի քիչ ավելի հավանականություն կա»։