Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության հինգշաբթի օրվա նիստում խիստ նկատողություն է հայտարարել գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին` «ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար»:
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` վարչապետը հիշեցրել է, որ 2008-2009 թվականների գնումների վերաբերյալ Վերահսկիչ պալատն իրականացրել էր ուսումնասիրություններ եւ բացահայտել լուրջ բացթողումներ, թերություններ, խախտումներ, «որոնք մենք պետք է շտկեինք, եւ այդ հարցերը պետք է գտնվեին նախարարի անմիջական հսկողության տակ»: «Վերահսկիչ պալատը մեր ուշադրությունը հրավիրել էր այն հանգամանքի վրա, որ ձեռք են բերվում հակադաբաղային պատվաստանյութեր, որոնք գրեթե երկու անգամ գերազանցում են բացթողնման գները: Բնականաբար, 2010 թվականին մենք պետք է բացառեինք այսպիսի իրողությունը: Բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրավիճակը ոչ միայն չի շտկվել, այլեւ ավելի է վատացել», - ընդգծել է վարչապետը:
Նա նաեւ գյուղատնտեսության նախարարին հանձնարարել է միջնորդությամբ դիմել Քաղաքացիական ծառայության խորհրդին` ծառայողական քննություն սկսելու նախարարության երկու պաշտոնյաների նկատմամբ` նրանց զբաղեցրած պաշտոններից ազատելու համար: