Մարտի 6-10-ը «21-ի հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում կանցկացվի թաթար հանրահայտ կոմպոզիտոր «Սոֆյա Գուբայդուլինայի օրերը Հայաստանում» ծրագիրը, որին կմասնակցի նաեւ աշխարհահռչակ ալտահար Յուրի Բաշմետը:
Մարտի 6-ին կայանալիք բացման համերգի ընթացքում Յուրի Բաշմետը հանդես կգա որպես մենակատար` կատարելու Սոֆյա Գուբայդուլինայի հանրահայտ ալտի կոնցերտը, որը հենց Բաշմետի համար է գրված: Աշխարհահռչակ երաժշտին բեմում կընկերակցի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը։
Սոֆյա Գուբայդուլինան այժմ 79 տարեկան է, 1992-֊ից բնակվում է Գերմանիայում, իր ստեղծագործական գործունեության ընթացքում ստացել է Կաննի փառատոնի, Ճապոնիայի կայսերական, Գերմանիայի պատվո ասպետի եւ մի քանի տասնյակ այլ պարգեւներ ու մրցանակներ։