Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու Ղարաբաղյան հակամարտությունը եղել եւ մնում են Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) քաղաքական օրակարգում՝ իբրեւ բարդագույն մարտահրավերներ, սակայն վերջին շրջանում իշխանությունները սկսել են «տնտեսական տեռորի» նոր ալիք, ինչը ՀԱԿ-ի համար օրակարգային է դարձնում նաեւ պայքարի սոցիալական ուղղությունը։ Այս մասին հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
Նախանշելով Կոնգրեսի առաջիկա գործողությունները, Մուսինյանը, ի շարս այլ ծրագրերի, հատուկ ուշադրություն հրավիրեց ՀԱԿ-ի նախաձեռնած զանգվածային ստորագրահավաքի վրա՝ գազի սակագների «բացարձակապես չհիմնավորված բարձրացման դեմ» հրապարակային դատավարություն հարուցելու նպատակով։
«Հայ ազգային կոնգրեսի համար կարեւոր-անկարեւոր, առաջնային եւ ոչ առաջնային խնդիր գոյություն չունի։ Այն խնդիրները, որոնք հասարակության համար ունեն կենսական նշանակություն, մշտապես մեր ուշադրության կենտրոնում են», - հայտարարեց Մուսինյանը։
ՀԱԿ-ի խոսնակը գնահատեց նաեւ ընդդիմության վերջին հանրահավաքը. - «Հաշվի առնելով այն, որ իշխանությունները մի հսկայական ռեսուրս էին ներդրել հանրահավաքը խափանելու համար, ես կարող եմ Կոնգրեսի անունից վստահությամբ հայտարարել, որ մենք անցկացրեցինք փայլուն հանրահավաք՝ ինչպես բովանդակային, այնպես էլ հասարակական աջակցության առումով»։