ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, դեմոկրատ Սթիվ Քոհենը, ով Կոնգրեսում համանախագահում է թուրքական հարցերի հանձնախումբը, նամակ է հղել գործընկերներին` հորդորելով մերժել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի նախագիծը։
Քոհենը վկայակոչել է Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարության հրամանատար, Իրաքում տեղակայված զորքերի նախկին հրամանատար գեներալ Դեյվիդ Փեթրեուսին, ով ասել է, թե այդօրինակ բանաձեւը վնաս կհասցնի թուրք - ամերիկյան կապերին։
«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում կոնգրեսականն ասել է, թե կա բանաձեւը մերժելու մի քանի պատճառ, եւ նշել է դրանցից երկուսը։
«Նախ, Կոնգրեսը չէ այն ատյանը, որը որոշելու է, թե ինչպիսին էր պատմության ընթացքը, դրանով պատմաբանները պետք է զբաղվեն: Բացի այդ, Թուրքիան առնվազն կես դար շարունակ Միացյալ Նահանգների բարեկամն ու դաշնակիցն է, ՆԱՏՕ-ի երկրորդ հզոր ուժը», - հայտարարել է Սթիվ Քոհենը։