Տիմոշենկոն մեկնել է արձակուրդ

Ուկրաինայի գործող վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, որի կառավարությանը Գերագույն ռադան երեկ անվստահություն է հայտնել, մեկնել է արձակուրդ:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ` մինչեւ նոր կառավարության ձեւավորումը վարչապետի պարտականությունները կատարելու է առաջին փոխվարչապետ Ալեքսանդր Տորչինովը: