Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հաստատել է լուրերը, որ ռուս-վրացական սահմանային «Վերին Լարս» անցակետի բացման բանակցությունները կայացել են Հայաստանի միջնորդությամբ:
Լրագրողների հետ հանդիպմանը, Նալբանդյանը, մասնավորապես, ասել է. - «Այսօր, երբ անցակետն արդեն գործում է, կարելի է ասել, որ դա մեծ հաջողություն է առաջին հերթին Վրաստանի, Ռուսաստանի եւ, իհարկե, նաեւ Հայաստանի համար»։
Վրաստանի եւ Ռուսաստանի սահմանային Վերին Լարսի անցակետը, որը փակ էր 2006-ի հուլիսից, երբ Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ հարաբերությունները սրվեցին, այս տարվա մարտի 1-ին վերաբացվել է։
Անցակետի բացումը հատկապես շահեկան է Ռուսաստանի դաշնակից Հայաստանի համար։ Մինչեւ անցակետի փակվելը այն օգտագործվում էր նաեւ Վրաստանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման համար: Անցակետի փակումից ի վեր Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բեռնափոխադրումները իրականացվում են Փոթի - Նովոռոսիյսկ ճանապարհով: