Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է Եվրամիության պատվիրակությանը` Եվրամիության նախագահող երկրի` Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսի գլխավորությամբ:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասել է. - «Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունները ներկայումս գտնվում են բեկումնային փուլում: Եվրամիությունը Հայաստանի համար վստահելի քաղաքական եւ տնտեսական գործընկեր է: Անցյալ տարի մեկնարկած Արեւելյան գործընկերությունը լայն հնարավորություններ է բացում մի շարք բնագավառներում համագործակցության ընդլայնման համար»:
Նալբանդյանը կարեւորել է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ քաղաքական երկխոսության հետագա խորացումը, ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքումը, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը եւ ասոցիացման համաձայնագրի կնքման բանակցությունների մեկնարկը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան - Եվրամիություն գործակցության ամրապնդման եւ ընդլայնման ուղիներն ու այդ նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերը:
Նալբանդյանն ու Մորատինոսն անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Իսպանիայի փոխհարաբերությունների ընդլայնմանը առնչվող հարցերի: Հայաստանի արտգործնախարարը տեղեկացրել է, որ որոշում է կայացվել այս տարվա ընթացքում Մադրիդում Հայաստանի Հանրապետության դեսպանություն հիմնելու վերաբերյալ:
Մորատինոսը վերահաստատել է Եվրամիության անվերապահ աջակցությունը հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին եւ հույս է հայտնել, որ կողմերն առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում կվավերացնեն ստորագրված արձանագրություններն ու կշարժվեն առաջ:
Հայաստանի արտգործնախարարը տեղեկացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումների վերաբերյալ:
Հանդիպումից հետո տեղի է ունեցել Էդվարդ Նալբանդյանի եւ Միգել Անխել Մորատինոսի համատեղ ասուլիսը: