Մեդվեդեւը չի բացառում Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումը

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը չի բացառել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումը, քանի որ, նրա գնահատմամբ, բանակցությունները պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ հետընթաց են ապրում:

«Բայց պատժամիջոցները պետք է լինեն հստակ եւ խելացի ու չվերաբերեն քաղաքացիական բնակչությանը», - ընդգծել է Մեդվեդեւը: