Ռուսաստանը եւ Ֆրանսիան մտադիր են սերտորեն համագործակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այդ մասին երեկ Փարիզում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:
«Ռուսաստանը եւ Ֆրանսիան միասին աշխատելու են, որպեսզի օգնեն Հայաստանին ու Ադրբեջանին` միասին աշխատելու եւ հասկանալու միմյանց», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Սարկոզին: