Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ եթե ամերիկյան Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մարտի 4-ին հավանություն տա Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագծին, ապա հայ - թուրքական մերձեցման գործընթացը կանգ կառնի։ Այդ մասին հաղորդում է «Հյուրիեթ» օրաթերթը: