Վիկտոր Յանուկովիչը Ուկրաինայի նախագահի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցը կատարում է Բրյուսել, ուր ժամանել է այսօր` բանակցելու Եվրամիության ղեկավարության հետ:
Ակնկալվում է, որ Եվրամիության նախագահ Հերման վան Ռոմպյուիի, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի եւ Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հետ բանակցություններում կքննարկվեն Ուկրաինայի տարածքով դեպի Եվրամիության երկրներ ռուսաստանյան գազի անխափան տարանցման ապահովմանը, ինչպես նաեւ Եվրամիության տարածքում Ուկրաինայի քաղաքացիներին վիզային ռեժիմից ազատելուն վերաբերող հարցեր:
Շաբաթավերջին Յանուկովիչը Մոսկվայում հանդիպելու է Ռուսաստանի ղեկավարության հետ: