Ռուսաստանի նախագահը մեկնում է Ֆրանսիա

Այսօր մեկնարկում է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եռօրյա պետական այցը Ֆրանսիա:

Իր ֆրանսիացի գործընկեր Նիկոլա Սարկոզիի հետ Մեդվեդեւը պատրաստվում է քննարկել երկու երկրների միջեւ տնտեսական, քաղաքական եւ մշակութային կապերին վերաբերող հարցեր: