Հունաստանի վարչապետը պատրաստվում է հանդիպել ԱՄՆ-ի եւ Գերմանիայի առաջնորդների հետ

Հունաստանի վարչապետ Գեորգիու Պապանդրեուն պատրաստվում է հանդիպել Միացյալ Նահանգների եւ Գերմանիայի առաջնորդներին՝ երկրի արտաքին պարտքի եւ բյուջեի պակասուրդի շուրջ առաջացած ճգնաժամը հարթելու նպատակով, ճգնաժամ, որը մտավախություններ է առաջացրել նաեւ եվրոյի կայունության վերաբերյալ։

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն` Պապանդրեուն մարտի 5-ին կհանդիպի Գերմանիայի կանցլերին, մարտի 9-ին՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային։

Նախօրեին խնդրի շուրջ նաեւ եռակողմ հեռախոսազրույց է տեղի ունեցել Բարաք Օբամայի, Անգելա Մերկելի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի միջեւ։