Չիլիում ուժգին երկրաշարժի հետեւանքով կան զոհեր եւ ավերածություններ

Այսօր վաղ առավոտյան ուժգին երկրաշարժ է գրանցվել Չիլիում, ավերվել են բազմաթիվ շենքեր եւ շինություններ, ընդհատվել է հեռախոսային կապն ու էլեկտրաէներգիայի մատակարարումը, նախնական տվյալներով` զոհվել է ավելի քան 7 տասնյակ մարդ։

8.8 բալլ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները նաեւ ցունամիի պատճառ են դարձել, ինչի հետեւանքով վտանգի տակ են հայտնվել Չիլին, Պերուն, Էկվադորն ու Կենտրոնական Ամերիկայի երկրները։